▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարը մեկնել է Մոսկվա հեղափոխությունից հետո պաշտոն ստացած եղբոր օգնությամբ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում։ Նա Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո մեկնել է Հայաստանից։

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրա Հայաստանից «անխափան» հեռանալու գործում մեծ ներդրում է ունեցել արդեն հետախուզվող Վահագն Հարությունյանի եղբայրը՝ Արտակ Հարությունյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի Զվարթնոցի բաժնի պետ։

 

 

 

 

 

 

 

 

Վահագն Հարությունյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Հայաստան, թե ոչ։ Իրեն վկայի կարգավիճակով հարցաքննության մասին ծանուցագիր է ուղարկված, բայց ինքը բուժման կուրսեր է անցնում եւ ընթացքից ելնելով կորոշի՝ գալ, թե ոչ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև՝ Իմ նկատմամբ հայտարարված հետախուզումն «ապօրինի» է, մեղադրանքը՝ «շինծու». Վահագն Հարությունյան

Դատարանը քննում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին