Վրացական Ռուսթավի քաղաքում ավարտվել է առանց կանոնների մարտերի մրցաշարը, որը կազմակերպվել էր Ultimax միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կողմից:
Մարտերից մեկի ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սերգեյ Հարությունյանը առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մրցակցին:
RusArminfo-ի հետ զրույցում Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը պատմել է, որ մրցաշարում հանդես են եկելնաեւ Արմեն Հայրապետյանն ու Միշա Տիգրանյանը, Արմենը հաղթել է Մախաչկալայի ներկայացուցչին ընդամենը 13-րդ վայրկյանին, իսկ Միշան հաղթել է լիբիացի մարզիկին, սակայն ադրբեջանցի խաղավարը հրաժարվել է որպես հաղթող բարձրացնել նրա ձեռքը:
Վրացի գործընկերները այս ամենը մեկնաբանել են այն փաստով, որ ադրբեջանցի մրցավարներին իրենց երկրում զգուշացրել են՝ եթե բարձրացնեն հայ մարզիկներից մեկի ձեռքը, կարող են չվերադառնալ հայրենիք: