▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմնավաճառությունը լավ բիզնես ա, գնացե՛ք սրա համար օրենք բերեք

«Սա հեղափոխական նախագիծ է: Այն վերաբերում է մի ամբողջ զանգվածի, որն ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Հիմա մարդկանց ասում եք՝ թողնում եմ գնաս, բայց վերջին կոստյումդ էլ հանի՝ նոր: Ստեղծվում է քաղաքացիությունից հրաժարվելու վիճակ: Դու սրանով նպաստելու ես ոչ միայն նրա հետ չգալուն, այլ նույնիսկ քաղաքացիությունից հրաժարվելուն: Հաջորդ բիզնեսն էլ ասեմ՝ արեք: Հայաստանից մեծ թվով մարմնավաճառներ են դուրս գալիս, փող են աշխատում: Լավ բիզնես ա, գնացե՛ք սրա համար օրենք բերեք»,-խոսելով  «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին, որով նախատեսվում է հարկային դաշտ բերել արտագնա աշխատանքի մեկնողներին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Ազատ ամբիոնի ու ազատ խոսքի այս գայթակղությունն այնքան մեծ է, որ արգելակները թուլանում են: Ինչո՞ւ է անպայման պետք կոպիտ խոսել. ոնց որ թշնական պետություն ու կառավարություն լինենք, ինչո՞ւ եք այդպես խոսում: Այս օրենքները սրճարաններում չեն գրվում, ինչո՞ւ եք այդքան կոպիտ խոսում: Ինչո՞ւ եք քամահրանքով ու մոլուցքով խոսում, սա մեր երկիրն է»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որեւէ համապատասխան կազմակերպության հետ եւ հետագայում 13 տոկոս եկամտահարկը եւ 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին