▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկովիչն իր զեկույցով Ադրբեջանին ծիծաղի առարկա դարձրեց.Մանրամասներ՝ հակառակորդի անկումային տրամադրության մասին

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրերով զեկույցների քննարկումը: 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց Մարկովիչի բանաձևը։

«Մեր պատվիրակությանը հաջողվեց հսկայական աշխատանք կատարել և այնպես անել, որ զեկույցներից ամենակարևորն ու մեզ համար աննպաստը չընդունվի:  Ինչ վերաբերում է Մարկովիչի զեկույցին, ապա այն շատ զավեշտալի էր: Վերնագրում նշված էր, որ Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից: Մենք գիտենք, որ Սարսանգի ջրամբարը ԼՂՀ Մարտակերտի շրջանում է, և հիմա ԵԽԽՎ-ն հայտարարություն է ընդունում, որ Մարտակերտի շրջանը փաստացի սահմանակից է Ադրբեջանին, այսինքն, կամա թե ակամա ընդունում է Արցախի գոյությունն ու անկախությունը: Այնպես որ, Մարկովիչն իր զեկույցով Ադրբեջանին ծիծաղի առարկա դարձրեց»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ եթե մեր պատվիրակությունն այդ ուղղությամբ ավելի շուտ աշխատանքներ տաներ, կարող էինք հասնել նրան, որ այդ նախագծերն ընդհանրապես օրակարգ չընդգրկվեին:

«Պետք է հարձակողական դիրքում լինենք և հենց հիմքից ցանկացած հակահայկական դիրքորոշում  չեզոքացնենք: Ավելին, պետք է հարվածներ հասցնենք ադրբեջանական ամենախոցելի կողմերին»,-նկատեց ադրբեջանագետը:

 Asekose.am-ի թղթակցի հարցին, թե որո՞նք են Ադրբեջանի խոցելի կողմերը Գրիգորի Այվազյանը պատասխանեց.

«Այդ երկիրը բազմազգ երկիր է և ամենախոցելի կողմը տնտեսությունն է, որը փլուզվում է: Նավթի ամենաէժան գինը կանխատեսել էին, որ 50 դոլար է լինելու, հիմա 30-ի սահմաններում է տատանվում: Առնետավազք է սկսվել գործող ռեժիմի մեջ, սկսվել են սոցիալական բունտերը, որոնց հիմնական շարժիչ ուժը փոքրամասնություններն են:

Պետք է հետևենք Իրանի օրինակին, որն  աշխատում է ներսից թուլացնել Ադրբեջանը: Անհրաժեշտ է միանալ, աջակցել Ադրբեջանում մեկնարկած  շարժումներին ու ներսից տրոհել այդ երկիրը: Մենք ունենք այդ հնարավորությունը»:

Մեր մեկ այլ հարցին, թե ինչպիսի՞ն էր ադրբեջանցիների արձագանքը՝ ընդունված հակահայկական բանաձևից հետո, ադրբեջանագետը նշեց, որ այնտեղ անկումային տրամադրություն է.

«Այս զեկույցները նավթադոլարների առատության ժամանակ գնված նախաձեռնություներ էին, որոնց ուղղությամբ  մոտ 1 տարի աշխատում էր ադրբեջանական կողմը, իսկ Մարկովիչի նախագիծն ընդհանրապես խեղկատակություն են համարում և ադրբեջանական դիվանագիտության խայտառակ պարտություն: Բայց պետք է մեկ բան հիշել.Ադրբեջանի կողմից  նման  նախագծեր առաջ քաշելն ինքնանպատակ չէ: Նրանք հնարավոր պատերազմի վերսկսկման դեպքում այս ամենը կօգտագործեն ու, եթե իրենց ասեն, թե ինչո՞ւ են հարձակվել՝ կասեն՝ չէ՞ որ դուք ինքներդ ասացիք, որ ՀՀ-ն ագրեսոր է.ահա ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի որոշումները: Հիշե՛ք, թուրքն հենց այնպես իր մեկ կոպեկը չի տալիս»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին