▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկոս Պիզելի. «Համաձայն եմ երկրպագուների հետ` Յուրա Մովսիսյանի հարցով»

Ռումինիայի հավաքականից Հայաստանի հավաքականի պարտությունից հետո կիսապաշտպան Մարկոս Պիզելին պատասխանեց VivaroNews.am-ի թղթակցի հարցերին։

-Հայաստանի հավաքականն արագ գոլ ընդունեց, և Գոռ Մալաքյանը հեռացվեց խաղադաշտից։ Ինչպե՞ս դա անդրադարձավ խաղի հետագա ընթացքի վրա։

-Պետք չէ այլևս այդ մասին խոսել, բոլորը գիտեն, որ դա խանգարեց, բայց այդ ամենը նշանակություն չունի։ Քիչ էինք խաղում գնդակով, շատ հեշտ էինք գոլեր ընդունում, մեր ցուցադրած ֆուտբոլը շատ հասարակ էր, այդ պատճառով մենք պետք է սովորենք մեր սխալներից, որ մեր մյուսը խաղը ավելի լավ լինի։ Մխիթարյանը չկար, Յուրան չկան այդ ամենը պարզ էր։ Իսկ Գոռ Մալաքյանը մեղավոր չէր, մենք բոլորս էինք մեղավոր, քանի որ ֆուտբոլ խաղում են տասնմեկ հոգով։ Շատ թիմեր կան, որոնք ստիպված են խաղալ առանց առանցքային ֆուտբոլիստների, բայց խաղում են ֆուտբոլ, ուրեմն մենք չենք կարող ինքներս մեզ խաբել։

-Լեհաստանի ընտրանու դեմ խաղին Հայաստանի հավաքականը մեկնելու է այս խաղի ազդեցության տակ։ Արդյո՞ք դա կանդրադառնա վերջնական արդյունքի վրա։

-Գիտեք ֆուտբոլի լավը նրանում է, որ 3-4 օրը նոր շանս ես ստանում և կարող ես նորից փորձել։ Մենք պետք մոռանանք այս օրը, ինչ եղավ եղավ։ Բայց լիովին մոռանալ էլ պետք չէ, մենք պետք սովորենք մեր սխալների վրա։

 

-Երկրպագուները շարունակ վանկարկում էին Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարդան Մինասյան և պահանջում նրանց վերադարձը։ Ի՞նչ եք կարծում նրանց վերադարձը կօգնի հավաքականին վերադարձնել նախկին մակարդակը։

-Ես նրանց հետ համաձայն եմ, քանի որ Յուրան, Մինասյանը շատ բան են արել մեր հավաքականի համար։ Բայց ֆուտբոլիստները և երկրպագուները բոլորը պետք է հասկանան, որ հիմա այս դրության մեջ ենք և մենք պետք է աշխատենք մեր խաղը բարելավելու համար։ Յուրան շատ լավ ֆուտբոլիստ է, իսկ Վարդան Մինասյանը լավ մարզիչ, բայց այսօր մենք Վարուժան Սուքասիային հետ ամեն ինչ պետք է անենք։ Այո՛, ճիշտ է մենք չունենք այսօր Յուրային և Վարդանին, Ռոբերտին, բայց պետք է շարունակենք աշխատել այն ամենի հետ, ինչ ունենք։

-Ինչ ասեց Վարուժան Սուքիասյանը ընդմիջման ժամանակ:

-Դե, ինչ կարող էր ասել: Ասեց, որ պետք է խաղանք ու գոնե մեկ գոլ խփենք: Ես լիովին հասկանում եմ նրան, շատ դժվար վիճակում էր հայտնվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին