▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկ Ցուկենբերգի ֆեյսբուքյան անակնկալն իր կնոջը

Facebook սոցիալական ցանցի հեղինակ Մարկ Ցուկենբերգն իր և կնոջ` Պրիսցիլա Չանիի, ծանոթության 11-րդ ամյակի կապակցությամբ անակնալ է մատուցել նրան:

Բանն այն է, որ Ցուկենբերգը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում լուսանկարների միջոցով պատմում է այն ժամանակի մասին, որն անցկացրել է կնոջ հետ։

«Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել քեզ, որովհետև դու թույլ ես տալիս ինձ մնալ երկրի վրա և չսավառնել ամպերում։ Իմ կյանքի գլխավոր հրաշքը մեր ընտանիքն է»,- ասում է Ցուկերբերգը տեսանյութում։

Նշենք, որ ըստ ռուսական կայքերից մեկի` Մարկն այս կերպ նաև ինչ-որ մի չափով այժմյան երիտասարդությանը ցույց է տալիս վարքագծի որոշակի մոդել, որտեղ հիմնական դերը կատարում է սոց.կայքը:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին