Բաց հասարակության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկմանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։ Միջոցառմանը ներկա ակտիվիստ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը տեղից վեր կացավ և դիմելով միջոցառման բանախոսներից, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, մեղադրանքներ հնչեցրեց ոստիկանության հասցեին:
Խաչատրյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։
«Պատճառները մի քանիսն են. տեղի ունեցավ հարձակում մամուլի վրա և ոստիկանությունը որևէ ձևով դրան չարձագանքեց»,–հայտարարեց նա և մի տուփ ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին։
Մանրամասն՝ տեսանյութում՝ վերցված Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։