▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Մելիքյան. «Հղիությանաս մասին իմանալուց հետո կյանքս փոխվել է»

Դիտեք նաև՝

Esem.am-ը գրում է, որ ամիսներ առաջ սիրելիին՝ Գոռին, հավերժ սիրելու ու հավատարիմ լինելու երդում տված Մարիամը բալիկի է սպասում: Նա հայտնել է, որ առաջնեկը լույս աշխահ է գալու նոյեմբերին:

«Հղիությանս մասին իմացել եմ փետրվարի 25-ին: Այդ օրն ամուսնինս, կարծես զգալով, որ իրեն ուրախալի լուր ունեմ հայտնելու՝ ծաղիկներով էր տուն եկել: Համեղ ընթրիք էի պատրաստել, որի ժամանակ էլ հայտնեցի նրան այդ մասին»,-  ասաց ապագա մայրիկը՝ խոստովանելով, որ մայրանալու մասին լուրն իրեն շատ է ուրախացրել:

«Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում: Այդ օրիվանից կյանքս ամբողջությամբ փոխվել է: Ամեն վայրկյան խոսում եմ երեխայիս հետ: Անսովոր մի ուրախություն է սրտումս, անընդհատ ժպտում եմ»,- նշեց ներկայումս Անգլիայում բնակվող դերասանուհին՝ հավելելով, որ արդեն երեխայի անվան տարբերակներն են քննարկում. սեռը պարզելուց հետո՝ հստակ որոշում կկայացնեն:

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին