Տևական ժամանակ է` լուրեր էին շրջանառվում, որ դերասան Գոռ Համբարձումյանն ու դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բաժանվել են, սակայն նրանք խուսափում էին այս թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց: Երեկ Մարիամն Instagram-ի իր էջում հարցուպատասխան էր կազմակերպել, որի ժամանակ արդյոք նշանված է հարցին պատասխանել էր՝ ոչ:
Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային: Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու: Ոչ մեկին ու ոչ մի բան չէի ցանկանա ջնջել իմ հիշողությունից. ես շնորհակալ եմ բոլորին»:
Հավելենք, որ դերասան Գոռ Համբարձումյանը ևս հաստատել է իրենց բաժանության լուրը:
Հիշեցնենք, որ Գոռն ու Մարիամը նշանադրվել էին 2019-ին: Դերասանը նրան անակնկալ առաջարկություն էր արել Մարիամի ծննդյան օրը:
Կարդացեք նաև՝ Մարիամ Ալեքսանյանը՝ Գոռից բաժանվելու և կրկին միանալու, վեճերի պատճառի, դժվարությունների մասին և ոչ միայն