Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ադրբեջանական «Ապպա» գործակալության լրագրողի՝ դիվերսանտի մարմինը վերադարձնելու մասին հարցին, մեկնաբանել է ադրբեջանական դիվերսիայից հետո տիրող իրավիճակը:
Մինչ հարցին պատասխանելը Զախարովան հետաքրքրվել է, թե դահլիճում հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան, թե ոչ, որպեսզի համակողմանի պատասխանի տրված հարցին և լսելով, որ չկա՝ այդժամ պատասխանել է ադրբեջանցուն.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ողբերգական միջադեպ ։ Երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ, իմաստություն և, իհարկե, դիվանագիտական հնարավորություններ գտնեն և բոլոր հնարավորություններն օգտագործեն այս բարդ իրավիճակը շտկելու համար։ Որոշման բանալին երկու երկրների ձեռքում է», — ասել է Մարիա Զախարովան։