Այսօր՝ օգոստոսի 21-վաղ առավոտյան, Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում խոցված ԱԹՍ-ն ընկել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր և լրագրող Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ։
Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ինքը՝ Մարգարիտա Սիմոնյանը՝ կցելով վերը նշված ԱԹՍ-ի լուսանկարը։
«Իստրայում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում։ Մեր հակաօդային պաշտպանության շնորհիվ՝ զոհեր ու ավերածություններ չկան»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։