«Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Մերձմոսկվայում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունից հետո ստեղծված իրավիճակը:
«ԶԼՄ-ներում տեղեկություն կա, որ ծեծկռտուքի մասնակիցները հայեր են: Եվ որ նրանցից մեկը թաքնվել է Հայաստանում: Իմ աղբյուրները դա հաստատում են: Եթե դա այդպես է, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ բռնի մարդասպանին և հանձնի Ռուսաստանի, ինչպես Ռուսաստանը ժամանակին Հայաստանին է հանձնել Գյումրիում հայկական ընտանիքին սպանողին», -Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցում գրել է Սիմոնյանը:
Նա նաև հավելել է, որ իրեն բախտ է վիճակվել ծանոթ լինել «հատուկ գործողություններ իրականացնող ուժերի մարտիկների հետ»: