▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարայի անցակետի «տասովկա»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված լուրջ «տասովկեքի» մեջ են։ Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այս օրերին ՊԵԿ-ում կադրեր են ընտրում առաջիկայում Մարգարայում բացվող անցակետում համապատասխան ադմինիստրացիա ապահովելու նպատակով։

Մենք տեղեկություն ունենք, որ արդեն իսկ ընտրվել է անցակետի ապագա պետը, որն էլ զբաղվում է կադրերի «քաստինգով»։ Հասկանալի պատճառներով իշխանությունը այս անցակետի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի և փորձում է մաքսիմալ «սվոյ» և վստահելի կադրեր ունենալ։

Թերթի տեղեկություններով, արդեն իսկ սկսված է անցակետը կահավորելու գույքի ու պարագաների գնման գործընթացը: Կան նաև տեղեկություններ, որ տեղում որոշակի շինաշխատանքներ են իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին