Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանն այսօր էլ «պարապ» չէ, մասնակցում է մասնավոր ներկայացումների, նաև գործընկերոջ՝ դերասան Արթուր Հակոբյանի հետ հանդես է գալիս համերգային-հումորային ծրագրով:
-Ձեր մասին բավական ժամանակ է նորություն չունենք: Հրաժե՞շտ եք տվել դերասանական գործունեությանը:
-Ոչ, այժմ զբաղվում եմ համերգային ծրագրերով, որը տեղի է ունենում Առնո Բաբաջանյան սրահում: Նաև, ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով լինում ենք և Հայաստանի տարբեր մարզերում, և Հայաստանից դուրս: Ծրագիրը կազմում և աշխատում ենք դերասան Արթուր Հակոբյանի հետ: Մեզ հետ են լինում նաև երգիչ-ամուսիններ Արմանը և Յանան: Մեր համերգային ծրագիրը կոչվում է «Մի բուռ ժպիտ և բարություն», ունենում ենք մարդաշատ դահլիճներ և բարձր տրամադրություն ապահովում 1 ժամ 30-40 րոպե: Մեր հումորի մեջ մեծ «դարդ ու ցավ» կա, մտածելու առիթ է տալիս: Եթե գաք, կտեսնեք, որ մեր բեմը դատարկ է, այնտեղ միայն երկու աթոռ է և երկու որևէ կոչում չունեցող դերասան, ովքեր կարողանում են դահլիճը միշտ պահել լեփ-լեցուն, հանդիսատեսին՝ գոհ ու բարձր տրամադրությամբ: Մեր լավագույն գնահատականը չդադարող ծափահարություններն են և դրսում, ամեն քայլափոխի մոտեցող ու սիրո խոստովանություն անող մարդիկ: Դա ամենամեծ կոչումն է:
-Ի՞նչ թեմաների եք ավելի շատ անդրադառնում: Ընդհանրապես, ո՞ր բնագավառն է ավելիշատ թեմա տալիս հումորիստներին:
-Սոցիալական, տնտեսական, կենցաղային: Մենք խոսում ենք ամեն ինչից: Ամենամեծ թեմա տվող ոլորտը սերն է, ընտանիքը:
-Դա շատ լուրջ ոլորտ է, արժի՞ կատակել:
-Բայց չկա ընտանիք, որտեղ տարաձայնություններ չլինեն: Այ, այդտեղ ի հայտ են գալիս բազում թեմաներ:
-Այսօրվա եթերային հումորն ինչո՞վ է տարբերվում 15-20 տարի առաջվա հումորիներից:
-Անկեղծ ասած՝ չեմ հետևում ընդհանրապես, բայց հուսով եմ, որ այսօր շատ ավելի լավն է: Գիտեք, ավելորդ եմ գտնում խոսել այն մարդկանց մասին, ովքեր խաթարում են բարոյական բոլոր նորմերը:Կատակերգությունը շատ լուրջ ոլորտ է: Մարդուն կարելի է լացեցնել դուդուկի մեկ հնչյունով, բայց ծիծաղեցնել՝ մտածելու տեղիք տալով, դժվար է:
-Մի շրջան Ձեզ անընդհատ հանդիպում էինք էկրաններին՝ հումորային սերիալներում:Այժմ հեռուստադաշտը ողողված է սիթքոմներով, հումորային հաղորդումներով: Ինչպե՞սէ, չենք հանդիպում:
-Այս պահին չկան առաջարկներ, որոնք ինձ կգոհացնեն և՛ ֆինանսապես, և՛ ասելիքով: Եվ հետո, այսօր ամեն մեկը փորձում է իր ծանոթին առաջ տանել, ներգրավել: Իհարկե, և՛ ես, և՛ ընդհանրապես մեր բոլոր լավ դերասանները նման խնդիր չունենք, պարազպես հումորային դաշտը կայացել է հենց այս մակարդակի վրա և եթե մենք չենք կարող ընդառաջ գնալ նրանց առաջարկներին, ուրեմն դուրս ենք մնում:
-Իսկ սերիալային առաջարկները ձեզ ինչո՞վ դուր չեն գալիս՝ չհաշված ֆինանսականկողմը:
-Ես պրոֆեսիոնալ դերասան եմ: Իսկ այսօր այս դաշտը մատչելի է դարձել, աղավաղվել է, կարելի է հանդիպել փականագործի, ատաղձագործի… Ցանկացած մարդ կարող է նկարահանվել սերիալներում: Իսկ ես «չդերասանի» հետ խաղալ չեմ կարող: Այսօր «դերն ասողներ» շատ կան, բայց դերը վերապրող և արարող մարդիկ քիչ են:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում