Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան 15-րդ տարելիցն էր: Անդրեն ֆեյսբուքյան իր էջում նրա հետ իրենց համատեղ զույգերգի տեսահոլովակն է ներկայացրել, որին կից գրառում է արել.
«Իմ հրեշտակ, իմ միակ անկեղծ ու իսկական ընկեր… Քո տեղն իմ կյանքում 15 տարի առաջ մնաց դատարկ… Ամեն բան փոխվել է, մարդիկ էլ առաջվանը չեն, անգամ ընկերոջ կամ հարազատի կամ հայրենակցի կորուստն հարգելը կամ ցավալը իսպառ վերացել է… Տեվում է 1-3 օր, էն էլ սոց ցանցերում: Հիմա սաղ ասում են հա ինչ կյանքը շարունակվում է… Դե ապրեք ինչ ասեմ… 15 տարի առանց քեզ կյանքս նույն ձեւ չի շարունակվում,եւ սուտ է,որ ժամանակը բուժում է »:
Դիտեք նաև՝