ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե թերահավատ է հանրությանը մատուցված այն տեղեկատվությանը, որ ապրիլյան պատերազմնի զոհերի գերեզմաններին մոմ թափող կինն «անեծք է հանել»:
Նա հույս է հայտնել, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կբացահայտեն իրականությունը: Հարցին, թե կատարվածի մեջ սադրանք տեսնո՞ւմ է, Գ. Պետրսյանը նշել է.
«Այդպիսի հոտ գալիս է, որ դա նախապատրաստված բան է՝ հասարակության մեջ իրարանցում հարուցելու համար»: ԱԺ պատգամավորի բնորոշմամբ՝ ազատամարտիկների գերեզմանները պղծելը ոճրագործություն է: Մարդու ֆուտլյարով կենդանի պետք է լինի, որ գնա պղծի հուշաքարերը»:
Կատարվածում ադրբեջանական հետք լինելու հնարավորության վերաբերյալ էլ նշել է՝ կցանկանար, որ արարքն ադրբեջանցին կատարած լիներ և ոչ թե հայը:
«Եթե թուրքն արած լինի, դրան պատճառաբանություն կարելի է գտնել, իսկ եթե հայն է անում, բացատրություն գտնելը դժվար է»,- հավելել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եռաբլուր»-ում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները: Բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ էր արձակվել:
Կարդացեք նաև՝ Բա ի՞նչ անեմ, ասեմ՝ ԼԳԲՏ-ի ցավը տանե՞մ. Գևորգ Պետրոսյան
Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները
Եռաբլուրում շիրմաքարեր պղծող կինը ստորագրությամբ ազատ է արձակվել