«Մեր ժողովուրդը կարծես ինքն իր հանդեպ հարգանքը կորցրել է, դադարել է իրեն հավատալ: Եվ, եթե կարողանանք վերականգնել մարդկային, ազգային արժանապատվությունը, շատ բան կփոխվի: Ցավոք, հպարտ հայի կեցվածքը չկա, շատ արագ կդառնա այն, ինչ ասես, որովհետև սոցիալական, բարոյական վիճակն անմխիթար է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2016 թվականը՝ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն էլ շարունակելով արժանապատվության թեման՝ նկատեց.
«Մեկ-մեկ ասում եմ՝ մարդն ավելի լավ է մահանա, քան իր արժանիքները ոտնատակ տա: Սա և՛ քաղաքական, և՛ մարդկային տեսանկյունից եմ ասում: Նայում եմ ՀՀ նախագահի հետ հանդիպման մեկնած մշակույթի գործիչներին, ո՞նց կարելի է միայն թատրոնի, կինոյի մասին խոսել: Բա չե՞ք մտածում, թե 15-20 տարի հետո ի՞նչ է լինելու հենց այդ ոլորտների վիճակը: Ապագան չենք պլանավորում, գիտե՞ք, թե ինչու: Որովհետև ամեն պահի երկրի ամբողջ հունը կարող է փոխվել»:
Անի Կարապետյան