ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը․ Թադևոս Ավետիսյանը և Քրիստինե Վարդանյանը ևս միացել են ուղեվարձի թանկացման բոյկոտին։ «Մեր քաղաքացիներին հորդորել ենք միանալ բոյկոտին։ Տրամադրությունները տարբեր են, մեծ մասը լուռ է, չեն արտահայտվոմ, ոմանք իրենց դժգոհությունն են հայտնում այս թանկացումներից, մարդիկ էլ կան, որ հաշտ են այս իրականության հետ։ Մեծ մասը հետևողի դերում են, լռում են»,- ասում է Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
Դիտեք նաև՝
***
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղ առավոտից գործընկերների հետ շրջում ենք Երևան քաղաքի հանրային տրանսպորտով և զրուցում ենք քաղաքացիների հետ տրանսպորտի գնի անհիմն թանկացման վերաբերյալ։ |