▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց ինֆարկտի են հասցրել, մարդ կա` դաշտում նստած լացում է. գյուղացիներն ահազանգում են

 

«Ոչ մի տեղ չի նշվում ցրտահարության և դրա պատճառած իրական վնասների մասին: Տափերականում, Նոր կյանքում, Փոքր Վեդիում, Լուսառատում այգիներին ցրտահարությունը մեծ վնասներ է հասցրել այգիներին: Ոչ մի տեղ այդ մասին չեն հաղորդում՝ նշելով, որ ցրտահարություն չի եղել, այն դեպքում, որ եղել է: Այգիներ կան, որ 70-80%-ով ցրտահարվել են, որոշներն էլ 50-60%-ով: Մարդկանց ինֆարկտի են հասցրել, մարդ կա` դաշտում նստած լացում է»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Տափերականի գյուղի բնակիչ Մինաս Հակոբյանը:

Նրա խոսքով՝ վնաս կրողներից մեկն էլ ինքն է.

«Նշում են, որ Արարատյան դաշտավայրում ոչ մի այգի չի վնասվել, բայց մենք մեր մաշկի վրա ենք դա զգում: Մարդիկ կան, ում բերքն ամբողջությամբ ցրտահարվել է, եթե դա ցրտահարություն չէ՞, բա էլ ավել ի՞նչ պետք է լինի: Մինչ այդ լսում էին, որ ցրտահարություն է լինելու, ասում էին, որ պետք է առատ ոռոգենք, բայց ջուր ունե՞նք, որ ոռոգենք: Մոտ 50-60%-ով ջուրը փրկում է ցրտահարության դեպքում: Գյուղապետարանին էլ չենք կարող դիմել, որովհետև ջուրը նրանցն է, հիմնական առուն դատարկ է: Շաբաթներով, ամիսներով ջուր չկա: Եթե գումարայի առումով նշենք, ապա 1-2 միլիոն դրամի վնաս են կրել»-նշեց Տափերականի բնակիչը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին