▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդկանց բրթելով չեն թողել, որ աղոթեն, հետո էլ ձերբակալել են, քանի որ պաշտպանել են իրենք իրենց». ձերբակալվածների համադասարանցի

«Իմանալով և մոտիկից ծանոթ լինելով եղբայրներին՝ ես չեմ պատկերացնում, թե ինչ տիպի պետք է մարդիկ եկեղեցում կոնֆլիկտ հրահրեին, որպեսզի նրանք այդպիսի բան անեին: Նրանք այն մարդիկ են, որոնք կյանքում չէին կռվի ամենամեծ թե փոքր թեմայով»,- ՆԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների համադասարանցին: Նա ընդգծել է, որ եղ երբեք չի լսել, որ եղբայրները ինչ-որ քաղաքական ուղղվածություն ունենան կամ ինչ-որ կուսակցության անդամ լինեն: «Իմ կարծիքով ընդամենը մարդկանց բրթելով չեն թողել, որ աղոթեն, հետո էլ ձերբակալել են, քանի որ նրանք փորձել են իրենց դիրքը պաշտպանել, փորձել են չթողնել ուրիշի հանդեպ ինչ-որ բռնություն կիրառվի»,- հավելել է նա:

***

«Երեխաները որևէ կուսակցության, որևէ պատգամավորի, պաշտոնատար անձի, ընդդիմության ներկայացուցչի հետ ընդհանրապես կապ չունեն»,- երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների հարազատների՝ ՆԳՆ-ի դիմաց իրկանացրած ակցիայի ժամանակ ասել է եղբայրների փաստաբանը: Նա ընդգծել է, որ եղբայրները յուրաքանչյուր շաբաթ՝ կիրակի օրերին գնում են պատարագի: «Շատ հավատավոր երեխաներ են: Նրանց ձեռքում աղոթագրքեր են եղել, որոնք առգրավել են»,- հավելել է փաստաբանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին