▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդի՛կ, զգուշացե՛ք, հեռուստախանութը խաբում է ձեզ

Դիմում եմ իմ բոլոր ընկերներին: Խնդրում եմ կարդացեք, տարածեք և տեղյակ պահեք ձեր հարազատներին: Ես չեմ ուզում, որ իրենք էլ իրենց խաբված զգան: Ես այս ամսվա 8-ին EvroTvMarket-ից գնել եմ ChefDini կոչվող մեխանիկական կտրատիչ գործիքը, որի արժեքն է 20.000 դրամ: Սարքը շատ անորակ է, արտադրված է Չինաստանում և ոչինչով չի համապատասխանում գովազդային տեսահոլովակում նկարագրվածին: Սարքը վաճառել են առանց ՀԴՄ կտրոնի և այժմ հրաժարվում են հետ ընդունել: Սպասարկող անձնակազմի խոսքերից երևում է այն, որ իրենք ընդունում են, որ խաբել են մեզ և դա նորմալ բան է իրենց համար: Նրանք հրաժարվում են ասել իրենց հասցեն և տնօրենի անունը: Ես ուզում եմ, որ բոլորդ տեղեկացված լինեք:  Այժմ ես դիմել եմ Սպառողների ազգային ասոցացիա:  Անհրաժեշտության դեպքում էլ կարող եմ դիմել դատարան:

Գայանե Մկրտչյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին