«Ես բոլորին հրավիրում եմ Սյունիք, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվում է անվտանգ։ Ամեն բան կարգին է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք, մեծ սիրով կընդունենք մեր հյուրերին»,- երեկ լրագրողների հետ զրույցում Գորիսից կոչ է արել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Թերևս պատճառը մեկն է՝ խթանել զբոսաշրջությունը, գրում է «Հրապարակ»-ը: «Տևական ժամանակ է մեզ լուրեր են հասնում, որ պատերազմից հետո բազմակի անգամ կրճատվել է Սյունիքի զբոսաշրջությունը, որի հետևանքով հյուրատներ են փակվել, շատերն էլ ծանր կացության առաջ են կանգնած: Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքը ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար այլեւս կորցրել է գրավչությունը, քանի որ մարդիկ անվտանգային խնդիրներով են մտահոգված: Անգամ Երևանում և մյուս մարզերում բնակվող հայաստանցիները խուսափում են մեկնել Սյունիք։ Մինչդեռ պատերազմից առաջ Տաթևն ու Գորիսը համարվում էին ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունները և մեծ թվով հայաստանցիներ և արտերկրից ժամանող հյուրեր էին մեկնում այդ ուղղությամբ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet