▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ սահմանամերձ գյուղում՝ թուրքի բերան են ապրում՝ ամենօրյա վտանգի մեջ, ու սենց բանե՞ր անում

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Տեսեք լուրերում ինչ եմ կարդում: Ճամբարակի 49-ամյա բնակիչը պատուհանով մտել էր համագյուղացու տուն և գողացել բջջային հեռախոսներ: Այսինքն մարդիկ սահմանամերձ գյուղում են ապրում, թուրքի բերան են ապրում, ամենօրյա վտանգի մեջ, ու սենց բաներ անում: Ժողովուրդ երբ դու վերցնում ես այն ինչ քեզ չի պատկանում, դու երբեք այն չես կարող վայելել: Հաստատ մի ձև դուրս կտաս, կամ հիվանդությամբ կամ այլ տառապանքով: Գողությունը երբեք մարդուն երջանկություն չի բերում: Չի կարելի խարդախությամբ ապրել, հատկապես պատերազմական վիճակում դա բերում է անխուսափելի պարտություն: Իսկ հիմա պետք է ապրել Աստծո պատվիրաներով, այլ ոչ թէ ճղճիմ մեղքով: Բայց իմացեք որ նման բաները համատարած չեն, սրա կողքին մենք ունենք անձնվիրության բարի օրինակներ: Օրինակ ինչքան կամավորներ օգնեցին Սուրմալուի աղետի ժամանակ՝ հայ կյանքեր փրկելով: Նույնիսկ կարդացի որ Սուրմալուի խանութների տերերը, իրենց ապրանքներն անվճար բաժանում էին կամավոր օգնողներին: Ժողովուրդ ջան, եկեք չարից հրաժարվենք, լավին հետևենք: Աստծուն մոտենանք, որ լավ կյանք ունենանք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին