«Սասնա Ծռեր» ջոկատի անդամներն ահաբեկիչ չեն, ահաբեկիչները նրանք են, ովքեր արդարության ոչ մի սպասելիք չունեն: Բոլորս էլ զգում էինք, որ այսպես ապրելն անհնար է, և դրա վերջակետը եղավ ապրիլյան իրադարձությունը, երբ հայտնի դարձավ բանակի կողոպտված վիճակը: Իսկ այդ մարդիկ այս քայլին են գնացել, որովհետև ուզում են ապրել լավ, իրավական երկրում, ծառայեն ժողովրդին: Անցած անգամ նայում էի, թե ինչպես վերընտրեցին մեր գիտությունը քոսոտ անվանողին: Հիմա հայտնվել են մարդիկ, ովքեր ցանկանում են ազատվել այդ քոսից, վա՞տ են անում, չեմ հասկանում,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Արտավազդ Բայաթյանը՝ հավելելով.
«Ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ այս ժողովուրդն ընդհանրապես տեր ունի, թե՝ ոչ: Ներողություն, ոչ թե տեր, այլ՝ ծառա: Կառավարությունն ու մնացածը ժողովրդի ծառաներն են, բայց, չգիտես ինչու՝ իրենց վերագրում են տիրոջ կարգավիճակը, որը շատ սխալ է: Բանից պարզվում է՝ մեր եկեղեցին էլ է տեսիլք: Մեկ կա, մեկ՝ չկա»:
Անի Կարապետյան