▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ կան, ովքեր 10-ամյակներով իրենց ապուշի տեղ են դնում

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ը ոչ թե Անկախության, այլև Անկախության հանրաքվեի, մեր ժողովրդի ինքնորոշման օրն է.

«Անկախության օրը մայիսի 28-ն է: Միայն տգետները կարող են սա Անկախության օր համարել: Մարդիկ կան, ովքեր 10-ամյակներով իրենց ապուշի տեղ են դնում: Հարևան Ադրբեջանը նշում է իր անկախության 97-ամյակը, իսկ մենք հիմա նշելու ենք մեր անկախության 24-ամյակը: Եթե Ադրբեջանն ընդամենը նշելու է իր անկախության ստեղծման, ապա մենք նշելու ենք անկախության վերականգնման 97-ամյակը»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանը նկատում է՝ «Չլիներ 1987 թվականին տպագրվող «Անկախություն» թերթը, ԱԻՄ-ը, մենք այսօր կլինեինք Ռուսաստանի մարզերից մեկը, քանի որ շատերը չէին պատկերացնում, որ դա իրականանալի նպատակ է, հատկապես որ մերր ազգը սովորել է, որ եթե հաղթանակ է տանում, ապա միայն բարոյական»:

 Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին