▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ գերադասում են 4-5 օր կուշտ հաց ուտել և 5 տարի բողոքել

Հրազդանում ապրիլի 17-ին կայացած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով արդեն 14 տարի է` ղեկավարում է քաղաքը: Ըստ պաշտոնական արդյունքների, Դանիելյանը ստացել է 12 510 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը` 10 267 ձայն:

Երրորդ թեկնածուն` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը հավաքել է 1 237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 813:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 24 861 ընտրող:

Սասուն Միքայելյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այն, ինչ կատարվեց, անկանխատեսելի չէր.

«Իշխանությունը կատարեց այն, ինչ միշտ է արել: Կիրառվեցին այն տեխնոլոգիաները, որոնք բնորոշ են ցանկացած տարվա.ընտրակաշառք՝ 10-50.000 դրամ, ճնշում..այսինքն, ոչինչ չի փոխվել: Մարդիկ գերադասում են 4-5 օր կուշտ հաց ուտել և 5 տարի բողոքել: Վստահեցնում եմ, որ շուտով ամենաշատ բողոքողները կլինեն գումար վերցնողները, քանի որ առանց մտածելու են ձայն տվել», -նշեց Սասուն Միքայելյանը՝ հավելելով.

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինձ ձայն են տվել, որովհետև նրանք մտածում են իրենց քաղաքի ապագայի մասին: 14 տարվա քաղաքապետը, եթե 4-5 տարի էլ մնա, Հրազդանից բան չի մնա»

Սասուն Միքայելյանը հայտնեց, որ չի պատրաստվում հանձնվել. խումբ են ձևավորելու, որը կզբաղվի Հրազդանի քաղաքապետի գործունեությամբ: Նա դադար չի ունենալու, հետևողական ենք լինելու: Մեր քաղաքում ահավոր վիճակ է: 14 տարվա ընթացքում ոչ մի գործ չի արվել:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին