▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ գալիս են Լոս Անջելեսից, որ Հայաստանի կողքին լինեն, իսկ դու փախչում ես. Իննա Խոջամիրյանը՝ իրեն քննադատողներին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով օրերս մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Instagram-ի իր էջի Story հատվածում տեղադրել է օգտատերերից մեկի` իրեն ուղղված մեղադրանքը Հայաստանը լքելու համար և պատասխան գրառում արել.

«Սա այն պա՞հն էր, որ պետք է հայրենիքդ մենակ թողնեիր: Լացախառը սթորիներդ հայրենիքի մասին շատ իսկական էին: Մարդիկ գալիս են Լոս Անջելեսից, որ Հայաստանի կողքին լինեն, իսկ դու փախչում: Ինչևէ, բարի հանգիստ, լավ ժամանակ եմ մաղթում»,- գրել էր օգտատերը, ինչին ի պատասխան՝ Իննան գրել է. «Հայաստանի հետ լինելը Հայաստանի մեջ լինելով չի որոշվում, այդպես էլ չհասկացաք, էլի: Հայրենիքի մասին իմ ամեն արածն ու ասածն իսկական էր և իսկական կմնա: Ինչ կարող էի, արեցի: Շնորհակալ եմ, որ իմ փոխարեն նույնիսկ որոշում եք՝ մի բուռ արձակուրդս ոնց անցկացնեմ: Իսկ տաք տեղից խոսելն այնքան հեշտ է, էլ դու սուս»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին