▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդը պիտի էությամբ տուրիստ չլինի

Դե մարդը պիտի էությամբ ՏՈՒՐԻՍՏ չլինի, էլի… Լավ, թող լինի, միայն ԷՇ տուրիստ չլինի… Գնում են, ասենք 5 օր Իտալիա, 4 օր Լոնդոն, 6 օր Փարիզ, 5 ժամ՝ Ամստերդամ… Գնում եք՝ լավ եք անում, գնացեք, տեսեք, եկեք՝ ձեններդ կտրեք, գլուխներդ կախ ապրեք։ Բայց չէ՝ իրենք տեղի-անտեղի պիտի ասեն՝ «Ես Անգլիայում եմ ԷՂԵԼ», «Ապեր՝ Փարիզում ԸՏԵՆՑ ՉԻ» (թե ինչը ԸՏԵՆՑ ՉԻ՝ չես հասկանում)Մի օր էլ մի հատ ՉԱՆԴԱԼԱ, ՖՈՒՑՆ ԷՇ էսպիսի բան ասեց։ Պիցցա էինք ուտում, ինչ էինք անում՝ մեկ էլ սա ասեց՝ «Ախպեր, ես Անգլիայում պիցցա կերել եմ ու ասեմ, որ Անգլիայի պիցցան հեչ լավը չի»!!!!
Արա, արաա, արաաաա!!!
Անգլիայի պիցցան ո՞րն ա, արաա…
Էդ եզի համար «Անգլիայի պիցցան» դա նույնն էր, ոնց որ, ասենք՝ «Հայաստանի ջուրը» կամ «Կիսլավոդսկի ցեխի վաննեն»
Չէ, հաստատ դեսպանատներում դրանց պիտի Face Control-ով վիզա տան:

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին