«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդը պառակտելու, խժդժություններ առաջացնելու մեծ ձիրք ունի եւ դա կիրառում է ամենուր։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող էր խաղաղ ընթանալ, նախարարներ-պատգամավորներ երկխոսությունը՝ կիրթ մթնոլորտում, եթե ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին չորոշեր պատասխանել Նիկոլ Փաշինյանը։
Հավանաբար, հող տալու թեման նրա համար ցավոտ է, եւ նա կորցրեց հավասարակշռությունը՝ պատգամավորի մի արտահայտությունից։ Իսկ հարցը ոչ թե հող հանձնելուն էր վերաբերում, այլ սոցիալական խնդիրներին՝ կառավարությունն ինչ քայլեր է մշակում թանկացումների ազդեցությունը մեղմելու եւ հացահատիկի պակասը լրացնելու համար, քանի որ «Արցախի 75 տոկոսը, որտեղ հացահատիկ էր մշակվում, հանձնել եք»։
Ամբիոնին մոտեցած Փաշինյանը մոռացավ բուն հարցը, սկսեց մատ թափ տալ, հիշեց թալանչիներին ու Մադրիդյան սկզբունքները, գոռաց, որ ինքը հող տվող չի, որ եթե մի անգամ էլ ասեն՝ Արցախի 75 տոկոսը տվել ես, քրեական գործ կհարուցվի ընդդիմության 2 լիդերների նկատմամբ, իսկ ով իրեն հող հանձնող ասի, նրանց հետ ինքը մատով է խոսելու։ Երկու րոպեում խառնեց խորհրդարանը եւ տապալեց ԱԺ նիստը»:
Դիտեք նաև՝