▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդը կիսաբաց լուսամուտներ, անասուն սերիալներ ու հաղորդումներ է փակում, որ Հայաստանի էսօրվա սերունդը չծնվի Ադրբեջանում». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի աշխատակազմ հրավիրված հեռուստաալիքների ղեկավարներից բացատրություն են պահանջել հեռարձակվող շոուներում և հաղորդումներում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ։
Նշվել են կոնկրետ հաղորդումների անունններ, որոնք վատ արժեքներ են քարոզում, և դրանցում խախտվում են էթիկական չափանիշները, ոտնահարվում են ազգային և բարոյական արժեքները, կոպիտ միջամտություն է կատարվում մասնավոր կյանքին, օգտագործում են վիրավորանքներ ու անպարկեշտ արտահայտություններ։
Հեռուստաընկերությունների ղեկավարներին նախազգուշացրել են, որ կլինեն գործունեության սահմանափակմանն ուղղված միջոցառումներ։
Էն, որ Ադրբեջանում միջնադարյան բանասիրություն է, ոչ ոք չի կասկածում։ Բայց սա էդ դեպքը չի։
Մարդը կիսաբաց լուսամուտներ, անասուն սերիալներ ու հաղորդումներ է փակում, որ Հայաստանի էսօրվա սերունդը չծնվի Ադրբեջանում։
30 տարի առաջ այդպիսի եթեր տվող խմբագիրը Հայաստանում մինիմում լուրջ կպատժվեր։ Արժեք կար, դրա հանդեպ հարգանք կար, և երկիր ազատագրվեց։
Ալիևը երկիր է գրավել և հիմա ստեղծում է էդ երկիրը պահող սերունդ։
Ամոթ է, բայց փաստ, որ կովկասյան թաթարներից երկիր ու ազգ կերտող թշնամին հայրենասիրության մաստեր կլաս է ցույց տալիս մեզ համար, իսկ մեզ մոտ Լիլիթ Մկրտչյանները, ովքեր տարիներով թուրքերի հետ թրծվել են դպրոցական չափորոշիչներ գրելու մեջ, Հ1-ի եթերում ազատ հայտարարում են, թե այդ հայրենասիրություն կոչվածը ինչո՞վ չափենք։
Արցախո'վ, տիկին, Արցախո'վ, Հարենիքո'վ, Արարատո'վ, մեր պատմությամբ ու մշակույթո'վ, այսօր նաև` քո գաղափարակից Մարիա Կարապետյանի սիրելի Ադրբեջանում կատարվողով»:

***

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմ են հրավիրվել ATV, Xəzər, ARB և Space հեռուստաալիքների ղեկավարները։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը լուրջ մեկնաբանություններ են հնչել այս ալիքներով հեռարձակվող հաղորդումներում և շոու ծրագրերում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ։
Նշվել է, որ այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են Bizimləsən, Elgizlə izlə, Səni axtarıram, Həmin Zaur, Gəl danış, Yaxşıya doğru, Təsir dairəsi, առաջացնում են հանրային դժգոհություն և անհանգստություն՝ ստվերելով հեռուստատեսության և ռադիոյի ձեռք բերված հաջողությունները։
Նշվել է նաև, որ հեռուստաալիքների վարկանիշային մրցույթի աճը պարզունակ հաղորդումների առկայության դեպքում, որոնցում խախտվում են էթիկական չափանիշները, ոտնահարվում են ազգային և բարոյական արժեքները, իսկ մասնավոր կյանքին կոպիտ միջամտությունը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Բազմաթիվ բողոքներ են ստացվում սկանդալների նախապես պատրաստված սցենարների, հեռուստադիտողներին գումարի դիմաց ներգրավելու, այդ հաղորդումների մասնակիցների հետ կոռուպցիոն սխեմաների իրականացման հետ կապված։

Օրական 3-5 ժամ տևող այս հաղորդումները նսեմացնում են մարդկանց անհատականությունը, օգտագործում են վիրավորանքներ ու անպարկեշտ արտահայտություններ։ Կան հաղորդավարներ և փորձագետներ, որոնց մշակույթը, խոսքի կարողությունները և գիտելիքների մակարդակը չեն համապատասխանում պահանջներին։
Հեռուստաընկերությունների ղեկավարների ուշադրությունն է դարձվել, որ այսպես այլևս չի կարող շարունակվել. եթե այս ամենը չդադարեցվի, հեռուստաալիքների գործունեության սահմանափակմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին