Heat.ru-ն գրում է,որ Մաքսիմ Գալկինն ու Իոսիֆ Պրիգոժինը հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի կնոջ՝ հաղորդավարուհի եւ մենեջեր Յանա Ռուդկովսկայայի դրդմամբ գրազ են եկել:
Երկու վաղեմի ընկերների միջեւ արտասովոր վեճը ծագել է МУЗ-ТВ-ի գլխավոր տնօրեն Արման Դավլեթյարովի ծննդյան տարեդարձի օրը, որը հոբելյարից գաղտնի նախաձեռնել էին նրա ընկերները՝ Մոսկվայի լավագույն ռեստորաններից մեկում շքեղ հավաքույթ կազմակերպելով:
Տղամարդիկ պետք է կես տարի շարունակ փորի սեղման վարժություններ անեն: Եթե կարողանան, Ռուդկովսկայան նրանց եւ ընկերների համար տոնական հավաք է կազմակերպելու, իսկ եթե պարտվեն, յուրաքանչյուրը պարտավոր է Յանային 10 հազար դոլար տալ:
Իսկ թե ինչ է լինելու, եթե նրանցից միայն մեկը կատարի պայմանը, չի նշվում: Ընդ որում, Ռուդկովսկայան, ով առողջ կենսակերպի ակտիվ մարտիկ է, առաջին անգամ չէ նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Այս տարի նրա շնորհիվ Իոսիֆ Պրիգոժինն ու МУЗ-ТВ-ի տնօրեն Արման Դավլեթյարովը 10-ական կգ նիհարել են: