Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Մաքսիմ Գալկինը պատմել է իր կյանքի ամենակարևոր իրադարձության` իր երեխաների ծնունդի մասին` նշելով, թե ինչո՞ւ էին երկար ժամանակ գաղտնի պահում այդ ամենը:
« Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ես երջանկությունից 7-րդ երկնքում եմ: Ինչու երկար ժամանակ, որովհետև երեխաներս ծնվել են սեպտեմբերի 18-ին, սակայն ես մինչ իրենց ծնունդն էլ արդեն զգում էի երջանկության արժեքը:
Մեզ համար ամենակարևորը երեխաների հանգստությունն էր, և բնականաբար, ինչքան երկար դա գաղտնի մնար, այնքան ամեն ինչ ավելի հանգիստ կլիներ:
Մենք նպատակ չունեինք թաքցնելու երեխաների ծնունդը, բայց գերադասեցինք, որ մինչև բոլոր թղթաբանական հարցերը չլուծվեին և երեխաները դուրս չգրվեին հիվանդանոցից, այդ ամենն գաղտնի պահվեր>>: