Heat.ru-ն գրում է,որ ռուսական ճանաչված հաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը Մոսկվայում վթարի է ենթարկվել:Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 7-ին, երբ Գալկինը շտապում էր հաղորդման նկարահանման: Գալկինի Bentley-ն լուսակրի մոտ կանգնելիս բախվել է SsangYong միկրոավտոբուսին: Վթարի պահին նա նստած է եղել հետևի նստատեղին, իսկ մեքենան վարել է նրա անձնական վարորդը:
Արտիստը, բարեբախտաբար, չի տուժել: Իսկ ահա Bentley-ին հասցված վնասը կլորիկ գումար է կազմում:
Պատահարի մեղավոր է ճանաչվել միկրոավտոբուսի վարորդ Միրալին Խալիլովը: Ամենայն հավանականությամբ, նա քնել է ղեկին: Խալիլովը տուգանք է վճարելու: