Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է ռուս հայտնի հումորիստ, հաղորդավար և դերասան Մաքսիմ Գալկինի մենահամերգը, որի ընթացքում հայ հանդիսատեսը վայելել է Գալկինի` ռուս աստղերի, քաղաքական գործիչների, այդ թվում նաև իր կնոջ` Ալլա Պուգաչովայի, նմանակումները և հումորային համարները:
Նշենք նաև, որ Մաքսիմ Գալկինը երեկոյի ընթացքում կատարել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն և «Երևանի սիրուն աղջիկ» երգը` այն նվիրելով բոլոր երևանցի աղջիկներին:
Տեղեկացնենք, որ Մաքսիմ Գալկինի միջոցառումը իր ներկայությամբ պատվել է նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: