▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսային միություն մուտքի առիթով Հ1-ը հակաանկախական ֆիլմ է ցուցադրում

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում  է.

Մաքսային միության մուտքը ՀԱՅԱՍՏԱՆ։ Պարզվում է Հանրային հեռուստատեսությունը իշխանության քայլը գովելուց բացի (մի քանի անկողնափոխ քաղաքագետների, եվրոպամետ գրանտակերների, չկայացած ու դժգոհ դիվանագետների, դհոլների ու նմանատիպ այլ առարկաների օգնությամբ), որոշել է հասարակական կարծիք ապահովել։ Միակ բանը, որ նրանց մտքով անցել է՝ հակաԱՆԿԱԽական ֆիլմ ցույց տալն է։ Ու հիմա Հայաստանի ԱՆԿԱԽ Հանրապետության Հանրային հեռուստատեսությունը ցուցադրում է «Նվագախմբի տղաները»։

Հալալ է։

Ենթադրում եմ, որ վաղն էլ ցույց են տալու խորհրդային արտադրության ՆԺԴԵՀին այպանող «Զանգեզուր»  ֆիլմը։

Իսկ արդեն հաջորդ հինգշաբթի հանրապետականները իրենց ԳՄ նիստում գովաբանելու են այդ որոշումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին