«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վերջերս ԼՂՀ-ում 300 հա հողատարածք են գնել: Մեր տեղեկություններով՝ պատգամավորները որոշել են խաղողի այգի մշակել եւ գինու ու կոնյակի գործարան հիմնել այնտեղ: Տեղեկացանք նաեւ, որ Մխիթարյանն ու Պետրոսյանը հաճախ են լինում ԼՂՀ-ում ու շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Ինչ խոսք, ողջունելի է, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Արցախում: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ալիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ո՛չ հեռախոսով, ո՛չ էլ հանդիպելիս պարզապես չցանկացավ անգամ մեր հարցը լսել: Իսկ Արշակ Մխիթարյանն ասաց, թե իրականում նման բան չկա. «Նման բան գոյություն չունի, չէ՛, վարչապետին չեմ ճանաչում»:
ՄԱՊ-ի Ալիկը ԲՀԿ-ական Բրլիանտի Արշակի հետ գործ է դրել Արցախում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet