▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱՊ գործարանի տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն բերի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող ՄԱՊ գինու եւ կոնյակի գործարանում սկսել են նախընտրական պատրաստությունները։ Տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն պետք է բերի Պետրոսյանի օգտին։

«ՄԱՊ-ում նստած՝ գրում են յուրաքանչյուր աշխատակցի բերած տվյալները։ Երեկ էլ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց»,-հայտնեց «Հրապարակ»-ի աղբյուրը։

Թերթը փորձել է կապվել Ալիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս 2 օր է՝ հեռախոսազանգերին չի պատասխանում։ ՄԱՊ գործարանից եւս չպատասխանեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին