▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվելին վերաառաջադրելու են. «ՀԺ»

Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) նախնական որոշում է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաեւ ԵԿՄ վարչության  նախագահ եւ փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին։

 «ՀԺ»-ի ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորՄանվել Գրիգորյանին վերաառաջադրելու են այդ պաշտոնում, եւ նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին շրջանում, հաշվի առնելով Գերմանիայում անցած նրա բուժման կուրսերը, լրատվամիջոցներում այլ տեսակետ էր հայտնվում։

Նույն աղբյուրները հայտնում են, որ համագումարին, որն, ամենայն հավանականությամբ, կրկին ՄՀՀ-ում տեղի կունենա, հրավիրված է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին