«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին աջակցող հայտարարություններ անելուց զատ, զբաղվում է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նախօրեին նա և Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդը հանդիպել են հայաստանյան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ ու, ըստ որոշ տեղեկությունների, տեղեկացրել, որ հայաստանյան իշխանությունների հետ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր են մշակում։ Հանդիպման մասնակիցներից ոմանք տարածում էին ամերիկացիների հետ հանդիպման նկարները և շնորհակալություն հայտնում հեռացող դեսպան Թրեյսիին՝ իրենց աջակցելու համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Մանրամասներ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet