Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական «Խորհրդավոր ընթրիքից: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ընթրիքին մասնակցող» ռուսական կողմը Մաքսային միությանն անդամակցության դետալների քննարկումից հետո մի հարց էլ է բարձրացրել՝ կադրային հարցերը բացառապես հայկական կողմի իրավասության հարց են, թեև իրենց համար խիստ անցանկալի է երկու մարդու՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման հարցը։
Այս խոսակցությունն է եղել պատճառը, որ սեպտեմբերի սկզբին դադարեցին խոսակցություններն այն մասին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել, և նրան փոխարինելու է Հովիկ Աբրահամյանը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, վարչապետի մտերիմներից Նավասարդ Կճոյանն էլ իր հերթին բավականին հին ու ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ, նրանց ծանոթացրել է դեռ Վազգեն Սարգսյանը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: