▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանր ու միջին բիզնեսի տե՞ր պետք է լիներ, որ քառատեիք...

«Փակ շուկայի» դիմացը՝ դռների երկու կողմերին, բերել երկու հատ անճաշակ, ինչ-որ անկապ ու հիմար, արհեստական ծառեր են դրել…Տգեղ, շատ տգեղ ու էլի տգեղ… Հետաքրքիր է առևտրի կենտրոնի տերը, տնօրենը տեսե՞լ են դա...Ո՞ւմ ճաշակն է, ո՞վ է խորհրդատուն կամ դիզայները, եթե նման բան կա իհարկե…

Ես՝ օրինակ, եթե դրանք ձրի էլ տային չէի վերցնի…Ու դրանց տեղը հաստատ զիբիլանոցն է…

«Փակ շուկայի» դեմը, ֆասադն ամբողջությամբ այնքան գեղեցիկ ու կատարյալ է իր ճարտարապետական լուծումներով, որ այդտեղ այլևս որևէ փոփոխություն կամ որևէ բան ավելացնել պետք չէ…Հերիք է…

Դա քիչ է, մի ուրիշ անճաշակություն, օրենքի խախտում է կպցրած է շենքի ճակատին: Նախ շենքի ֆասադի հետ չի բռնում, հետո ինչո՞ւ ռուսերեն՝ кафе «ПРОСПЕКТ»...

Ո՞ւր է լեզվի տեսչությունը, ո՞ւր են մյուս մարմինները, ո՞ւր է հսկողությունը...Թե՞ մի մանր ու միջին բիզնեսի տեր պետք է լիներ, որ քառատեիք ... Ո՞ւր մնաց հեռուստատեսությամբ ոսկեղենիկ հայերենի, լեզվի անաղարտության մասին ձեր բարբաջանքները...

Դե միջամտե՛ք, տուգանե՛ք...»:

 

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին