▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանուկյան Գեղամը ասեց՝ խաբա՞ր ես, Հայրիկյանը սենց բան ա ասում, ասի՝ ղալաթ ա անում․․․ Շամշյան

«LiveTalks Ն․ Հովհաննիսյանի հետ» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խոսել է անձնական կյանքի, աշխատանքային գործունեության մասին, պատմել ուշագրավ դրվագներ. «Հիշում եմ, երբ Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ էր եղել, 5 րոպե հետո նյութը տվեցի, հասցրեցի նաև նկարել նրան տանելու պահերը: Մյուս օրը Հայրիկյանը ինտերվյու է տալիս, ասում՝ ով առաջինը էդ լուրը տվել ա, ահաբեկիչների հետ կապ ունի: Լուրն էլ առաջինը ես էի տվել: «Երկիր մեդիայից» Մանուկյան Գեղամը զանգեց, ասեց՝ խաբա՞ր ես, Հայրիկյանը սենց բան ա ասում, ասի՝ ղալաթ ա անում, միացրեք, ինտերվյու եմ տալիս: Ասի՝ որ տենց բան ա ասում, քանի անգամ ա ինձ զանգել, ասել՝ Շամշյա՛ն, էսինչ տեղը վթար ա եղել, էսինչ տեղը մարդ են խփել. քանի անգամ ինքը՝ Հայրիկյանն ա ինձ զանգել»,- նշել է ֆոտոլրագրողը:

Հիշեցնենք՝ Հայրիկյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների 9 հասցեում, 2013 թվականի հունվարի 31-ին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին