X ֆակտորի մասնակիցներից Էդվին Ներսիսյանը տառապում է մանկական ուղեղային կաթվածի սինդրոմով: Նա երազում է բուժվել և իր ընտրած մասնագիտությունում պիտանի մարդ դառնալ: Էդվինը մասնակցել է ռուսական «Минута славы» մրցույթին և հասել մինչև եզրափակիչ փուլ: Այժմ նա իր ուժերն է ուզում փորձել հայրենիքում: