▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղը իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ: Մինչդեռ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:

 

 

 

ԲՀԿ-ում հասկանում են, որ եթե թեկնածու առաջադրեն եւ՛ իրենք, եւ՛  ԼՀԿ-ն, ապա «Իմ քայլը» խմբակցությունը նախապատվությունը կտա ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ դրանով նվաստացնելով եւ իզգոյացնելով ԲՀԿ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին