▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդի» խնդրանքը երկրպագուներին

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդը» երկրպագուներին խնդրել է Ռոտերդամ այցի ժամանակ հավելյալ նախազգուշական միջոցներ կիրառել:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ֆեյենորդն» ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ակումբը երկրպագուներին խնդրել է Ռոտերդամ ժամանել առանց թիմի ատրիբուտների ու շարֆերի:

Թիմի տեղեկություններով՝ Ռոտերդամում հոլանդացի ու գերմանացի երկրպագուների խմբերը հարձակումներ են նախատեսում «Յունայթեդի» երկրպագուների վրա: Անգլիական ակումբը մտադիր է հատուկ միջոցներ կիրառել երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին