Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հույրընկալվել էր «Բրիսթոլ Սիթիին»:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Հյուրերի միակ գոլը խփեց Զլատան Իբրահիմովիչը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկար դադարից հետո նորից ընդգրկված էր մանկունյանցիների հայտացուցակում և 69-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվողին:
«Բրիստոլ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1
Ջո Բրայան, 51, Կորի Սմիթ, 90+3
Զլատան Իբրահիմովիչ, 58