«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է իր դժվարին ընթացքը Պրեմիեր լիգայում, ու թեև Մոուրինյոյի թիմն անպարտելի է արդեն երկար ժամանակ, բայց գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: Իսկ այժմ թիմը նոր հակառեկորդ է սահմանել ակումբի պատմության մեջ:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում հաղթել է տնային հանդիպումների ընդամենը 40%-ում՝ 6 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 1 պարտություն: Սա վատագույն արդյունքն է մանկունիացիների համար Պրեմիեր լիգայի ժամանակաշրջանում՝ 1992թ. սկսած:
Նշենք, որ երեքշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» իր հերթական տնային հանդիպումը կանցկացնի «Օլդ Թրաֆորդում»՝ «Էվերտոնի» դեմ: Խաղի մեկնարկը՝ 23:00-ին: