Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Չելսիին» ու հաղթեց 2-0 հաշվով:
Մանչեսթեր Ժոզե Մոուրինյոյի սաներն այս հաղթանակից հետո իրենց ակտիվում գրանցել են 60 միավոր և 5-րդ հորիզոնականում են, իսկ Անտոնիո Կոնտեի թիմը 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների նստարանին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Չելսի» Գոլերը՝ 1-0՝ Ռեշֆորդ 7՛, 2-0՝ Էրերա 49՛ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ