Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» Շվեդիայում կայացած ստուգողական խաղում 5-2 հաշվով ջախջախեց թուրքական «Գալաթասարային»:
Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց «Յունայթեդի» կազմում իր նորամուտը նշող Զլատան Իբրահիմովիչը: Առաջին կեսում «Գալաթասարայը» կարողացավ երկու գոլ խփել ու առաջ անցնել հաշվի մեջ, բայց երկրորդ կեսում անգլիական ակումբի ֆուտբոլիստները ևս 4 գոլ խփեցին ու հաղթեցին 5-2 հաշվով: Դուբլ ձևակերպեց Ուեյն Ռունին, մեկական անգամ աչքի ընկանՄարուան Ֆելայնին ու Խուան Մատան:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, ու փոխարինվեց անմիջապես ընդմիջումից հետո: