▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակեց ֆուտբոլիստների խաղային համարները. Մխիթարյան` 22

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է նոր մրցաշրջանում ֆուտբոլիստների  խաղային համարները:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:Նորեկներից շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերցրել է  9 համարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Շանհայում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այդ հանդիպմանը կարող եք հետևել Asekose.am-ի հետ, Երևանի ժամանակով 16:00-ից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին